00:00:00

Ավստրիայում 41 մարդ է մահացել Pfizer/BioNTech պատվաստանյութով պատվաստվելուց հետո

21:59, 02 մարտ 2021 Աշխարհ

Pfizer/BioNTech պատվաստանյութով կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվելուց հետո Ավստրիայում 41 մարդ է մահացել: Այս մասին նշված է Առողջապահության դաշնային գերատեսչության զեկույցում՝ 2020 թվականի դեկտեմբերի 27-ից 2021 թվականի փետրվարի 26-ը հաշվետու ժամանակահատվածի համար, գրում է «Իզվեստիան»: «Առողջապահության անվտանգության դաշնային գրասենյակին հաղորդվել է 41 մահվան դեպքի մասին, որոնք տեղի են ունեցել COVID-19-ի պատվաստումից հետո մոտ ժամկետներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Պարզաբանվում է, որ 3 հիվանդի մոտ, դիահերձման զեկույցի արդյունքում, պատվաստանյութի հետ մահվան կապը բացառվել է: Եվս 11 մարդ պատվաստվել է COVID-19 ինկուբացիոն շրջանում, որի ընթացքում նրանք մահացել են: Մահացած ևս 19 հոգի ունեցել է լուրջ հիվանդություններ, որոնք կարող էին մահվան պատճառ դառնալ: Մնացած 8 դեպքերի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են կամ անհայտ են: Գերատեսչությունը նշել է, որ մինչ այժմ պատվաստումների հետ կապված մահվան փաստեր չեն գրանցվել

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր