Շուտով նոր ջրհեղեղ է սպասվում, հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Այս մասին գրում է Corriere della Sera թերթը:
Ըստ նրա, դա տեղի կունենա, եթե համաշխարհային քաղաքական գործիչները չպայքարեն գլոբալ տաքացման դեմ:
«Այն (ջրհեղեղը) տեղի կունենա, եթե մենք շարունակենք ընթանալ նույն ճանապարհով», - ասել է պոնտիֆիկոսը:
Հռոմի պապը հիշել է, որ Նոյն իր առաքինության արդյունքում կարողացել է ողջ մնալ ջրհեղեղից: Նա մարդկանց խոհեմության կոչ էր անում: