00:00:00

«Պուտինի հետ վերանայել ենք ռուս-բելառուսական հարաբերությունները». Լուկաշենկո

14:56, 02 մարտ 2021 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ վերանայել և քննարկել են Մինսկի և Մոսկվայի հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերը, գրում է ria.ru-ն։ «Շատ են գրել այդ հանդիպման մասին։ Ցավոք, 70 տոկոսը միանգամայն անհեթեթություն և հորինվածք է: Ես հիմա չեմ պատրաստվում թվել այն բոլոր հարցերը, որոնք քննարկվել են։ Դրանք մի քանի տասնյակն էին։ Ավելին, վերանայվել և քննարկվել է Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ տառացիորեն բոլոր հարցերը»,- ասել է Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահի խոսքով՝ Պուտինի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել այն մասին, որ հետագայում մի շարք հարցեր կքննարկվեն կառավարության և ուժային դաշինքի ղեկավարների մակարդակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր