00:00:00

Գրոհայինները հարձակվել են Նիգերիայում գտնվող ՄԱԿ-ի բազայի վրա

13:35, 02 մարտ 2021 Աշխարհ

«Իսլամական պետություն» (արգելված է Ռուսաստանում) ահաբեկչական խմբավորման հետ կապված գրոհայինները հարձակվել են Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող ՄԱԿ-ի բազայի և հումանիտար օգնության կենտրոնի վրա, որտեղ գտնվում է բազայի 25 հոգանոց անձնակազմ, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով անվտանգության ուժերի և հասարակական կազմակերպությունների աղբյուրներին: «Մարդասիրական կենտրոնն ամբողջությամբ այրվել է զինյալների կողմից, բայց դրա աշխատակիցները չեն տուժել... 25 աշխատակից գտնվում է ապաստարանում, որը գտնվում է գրոհայինների պաշարման տակ», - գործակալությանը հայտնել են աղբյուրները: Ենթադրաբար, հարձակումը իրականացրել են «Իսլամական պետության արևմտաաֆրիկյան նահանգ» (նախկին «Բոկո հարամ», արգելված Ռուսաստանի Դաշնությունում) ահաբեկչական խմբավորման անդամները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հաստատել է, որ Նիգերիայում «անվտանգության միջադեպ» է տեղի ունեցել, սակայն հրաժարվել է հատնել դեպքի մանրամասները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր