00:00:00

«Ժողովուրդ». Պտղնիի գյուղապետը ծեծի է ենթարկել «Իմ քայլի» պատգամավորի որդուն. պատճառը հայտնի է

13:19, 02 մարտ 2021 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Վիրաբյանն օրեր առաջ բռնություն է կիրառել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի որդիներից մեկի նկատմամբ: Մեր տեղեկություններով՝ միջադեպի պատճառ է եղել հենց այն հանգամանքը, որ տղան իմքայլական պատգամավորի որդին է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ, թե ինչ է եղել գյուղապետի եւ պատգամավորի որդու միջեւ: Մեր հարցմանն ի պատասխան՝ Քրիստինե Պողոսյանը հաստատեց, որ նման միջադեպ է եղել, սակայն այլ մանրամասներ չցանկացավ հայտնել՝ երեւույթը թողնելով առանց մեկնաբանության: Զրուցեցինք նաեւ Պտղնիի գյուղապետ Ռաֆայել Վիրաբյանի հետ, ով փորձեց հերքել, թե որեւէ միջադեպ չի եղել: «Ե՞ս եմ ծեծի ենթարկել, ես առաջին անգամ եմ լսում այդ մասին: Ոչ մի միջադեպ էլ չի եղել, առաջին անգամ եմ լսում այդ մասին Ձեզանից»: Ամեն դեպքում, որքան էլ Պտղնիի գյուղապետը հերքեց տեղի ունեցածը, իշխանական պատգամավոր Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ միջադեպով զբաղվում է ոստիկանությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր