00:00:00

Հնդկաստանի վարչապետը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

22:30, 01 մարտ 2021 Աշխարհ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, հաղորդում է AFP-ը: Մոդին պատվաստվել է տեղական Կովակսին պատվաստանյութով: Bharat Biotech-ի մշակած այդ պատվաստանյութով պատվաստված 25 800 կամավորների վրա փորձի վերջին փուլերի մասին տվյալները դեռ չեն հրապարակվել: Չնայած որոշ բժիշկների եւ բուժաշխատողների կողմից քննադատություններին՝ Հնդկաստանի կարգավորիչ մարմինը պնդում է, որ այն անվտանգ է: Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 11,1 մլն: Պատվաստման արշավի սկզբից՝ հունվարից պատվաստվել է 14 մլն մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր