00:00:00

Իրավապահ համակարգին խորհուրդ կտամ՝ քիթները չխոթել բանակի գործերի մեջ. Սեյրան Օհանյան

19:40, 01 մարտ 2021

Իրավապահ համակարգին խորհուրդ կտամ, որ քիթները չխոթեն բանակի գործերի մեջ, որովհետեւ այնտեղ շատ դժվար փորձությամբ նրանք կարող են անցնել: Այս մասին այսօր` մարտի 1–ին, Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ձերբակալելու միջոցով լռեցնելու հնարավոր տարբերակի մասին: «Իհարկե, լավ կլիներ, որ ամեն ինչ հարթ անցներ, բայց երբ բանակը՝մեր երկրի անվտանգության, պաշտպանության, սահմանների անձեռնմխելիության համար է պատասխանատու, այսօր տեսնում է, որ այս իշխանությունը կամաց-կամաց մեր երկիրը հանձնում են թուրքերին, այդ դեպքում այսպիսի որոշում է ընդունել, եւ ես այսօր կառաջարկեի, որ ԳՇ-ն եւ ԳՇ պետը որոշակի բացատրական հայտարարությամբ հանդես գային մեր ժողովրդի համար»,-ասաց նա: Սեյրան Օհանյանը ժողովրդին կոչ արեց սատար կանգնել բանակին, որպեսզի մոլորության մեջ չլինեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր