00:00:00

Վրաստանի Գարդաբանի շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 15-ամյա ադրբեջանցի է զոհվել

19:28, 01 մարտ 2021 Աշխարհ

Վրաստանի Գարդաբանի շրջանում, որը հիմնականում բնակեցված է ադրբեջանցիներով, դպրոցներից մեկի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը: Պայթյունի հետևանքով վիրավորվել են էթնիկ ադրբեջանցիներ, 11 և 15 տարեկան եղբայրներ: 15-ամյա դեռահասը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Հոր խոսքերով՝ պայթյունի պատճառ է դարձել անհայտ առարկան, որը երեխաները գտել են դպրոցից տուն վերադառնալիս: Պայթյունի վայրում ներգրավվել են իրավապահ մարմինների աշխատակիցները, կատարվում է հետաքննություն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր