00:00:00

Պետք է դադարեցնել անհնազանդության ակցիաները և երկխոսություն սկսել». Լիտվայի հայերի միության ղեկավար

19:05, 01 մարտ 2021 Աշխարհ

Լիտվայի հայերի միության ղեկավար Արայիկ Թունյանը հայտարարել է, որ հայկական համայնքն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի պետականության համար օրհասական օրերին պետական մարմինների միասնությունը խաթարող, Հայաստանի կառավարելիությանը վնասող գործընթացների կապակցությամբ: «Լիտվայի հայերի միությունը հայ ժողովրդին կոչ է անում միանալ ոչ թե ապակառուցողական և պետության հիմքերը խարխլող օրակարգերին, այլ ազգային և պետական ինստիտուտները միավորող, ստեղծարար ներուժը համախմբող կառուցողական գործընթացներին։ Պետական իշխանության ձևավորման հարցի լուծման միակ ողջամիտ և օրինական եղանակը ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով պետական ինստիտուտների ձևավորումն է։ Միասնություն և ողջախոհություն բոլորիս», - նշված է հայտարարության մեջ։ Այս հայտարարությանն արդեն սկսել են միանալ սփյուռքում գործող տարբեր կառույցներ։ «Մենք համարում ենք, որ կողմերը պետք է նստեն սեղանի շուրջ և պայմանավորվածություն ձեռք բերեն։ Կառույցները քանդել չի կարելի։ Այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք, որ համերաշխությունը պետք է լինի մեր երկխոսությունը», - «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Արայիկ Թունյանը։ Լիտվայի հայերի միության ղեկավարն ընդգծեց, որ համամիտ են ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ պետք է դադարեցնել անհնազանդության ակցիաները և երկխոսություն սկսել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր