00:00:00

Գանայի նախագահը դարձել է աշխարհում առաջին մարդը, ով COVAX ծրագրի շրջանակում պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

18:42, 01 մարտ 2021 Աշխարհ

Գանայի նախագահ Նանա Ակուֆո-Ադոն դարձել է աշխարհում առաջին մարդը, ով COVAX ծրագրի շրջանակում պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Ծրագիրը նպատակ ունի ապահովել զարգացող երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Graphic-ին: Պատվաստումը կատարվել է երկրի մայրաքաղաք Աքրայում ռազմական հոսպիտալում: Օգտագործվել է AstraZeneca-ի պատվաստանյութը: «Կարեւոր է, որ ես օրինակ եմ ծառայում մյուսներին եւ ցույց տալիս, որ այդ պատվաստանյութն անվտանգ է: Կարեւոր է, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացի իրեն հարմարավետ զգա՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելով»,-ասել է 76-ամյա Ակուֆո-Ադոն: Նա նշել է, որ մինչեւ տարեվերջ կպատվաստվի 20 մլն մարդ կամ էլ երկրի բնակչության երկու երրորդը: Գանային մատակարարվել է AstraZeneca-ի պատվաստանյութի 600 հազար դեղաչափ: Գանայից հետո պատվաստանյութի խմբաքանակ է ստացել հարեւան Կոտ դԻ’վուարը, որտեղ, ինչպես ակնկալվում է, զանգվածային պատվաստում կսկսվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր