00:00:00

Գերագույն ռադայի պատգամավորը հրապարակել է Ուկրաինայի քարտեզը՝ առանց Ղրիմի

17:58, 01 մարտ 2021 Աշխարհ

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Ընդդիմության հարթակ հանուն կյանքի» կուսակցության համանախագահ Վադիմ Ռաբինովիչը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Ուկրաինայի քարտեզը՝ առանց Ղրիմի, հայտնում է Gazeta.ru–ն: Կիևի ազգային լեզվաբանական համալսարանի կողմից մշակված քարտեզը ցույց է տալիս, թե որ լեզվով են խոսում Ուկրաինայի տարբեր մարզերի բնակիչները՝ ռուսերեն, ուկրաիներեն կամ «սուրժիկ» (ուկրաիներենի և ռուսերենի խառնուրդ): Գրառման տակ նախկին պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն սպառնալից մեկնաբանություն է թողել․«Հրապարակելով Ուկրաինայի քարտեզն առանց Ղրիմի՝ Դուք հանցագործություն եք կատարում, և հուսով եմ, որ կպատժվեք դրա համար»: Միևնույն ժամանակ, այլ օգտատերեր ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ ինքը՝ Լեշչենկոն, մեկնաբանություն է թողել «թշնամու» լեզվով: Անցյալ տարվա դեկտեմբերին Լվովի իշխանությունները տեսանյութ էին տեղադրել, որում Ուկրաինան պատկերված էր առանց Ղրիմի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր