00:00:00

Ռուսական Մի-35 ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սիրիայում. պատճառը հայտնի է

14:56, 28 փետրվար 2021 Աշխարհ

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ՌԴ ՊՆ-ին, գրում է, որ ռուսական ռազմատիեզերական ուժերի Մի-35 ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սիրիայում: «Որոնողափրկարարական ծառայության Մի-35 ուղղաթիռի անձնակազմը օպերատիվ կերպով տեղափոխվել է օդանավակայան: Օդաչուների կյանքին ոչինչ չի սպառնում»,-հայտարարել է կառույցի մամուլի ծառայությունը: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ուղղաթիռի ուղղությամբ հրաձգություն չի կատարվել: Համաձայն օդաչուների զեկույցի՝ դեպքը տեղի է ունեցել տեխնիկական անսարքությունների պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր