00:00:00

Երեւանում մեքենան բախվել է տրոլեյբուսին

15:40, 01 մարտ 2018 Պատահարներ

Փետրվարի 28-ին, ժամը 18:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցում՝ տրոլեյբուսի պարկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է կայանած տրոլեյբուսին, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ԱԲԿ պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խումբը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: Պարզվել է, որ բախվել են Škoda Fabia մակնիշի 35 NS 613 պետհամարանիշով (վարորդ՝ 1995 թ. ծնված Ս. Դ.) ավտոմեքենան և Škoda մակնիշի (վարորդ՝ Ա. Հ.) տրոլեյբուսը: Փրկարարները Škoda Fabia մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ս. Դ.-ը հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են Škoda Fabia մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր