00:00:00

Մոսկվայում ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված ակցիա է տեղի ունեցել

00:00, 28 փետրվար 2021 Աշխարհ

Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին՝ վերջինիս սպանության վեցերորդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, քաղաքացիները ծաղիկներ են դրել Մոսկվայի Մեծ Քարի կամրջի վրա՝ Նեմցովի իմպրովիզացված հուշահամալիրի մոտ, որտեղ սպանվել է գործիչը: Ոգեկոչման ակցիային մի քանի հազար բնակիչ է մասնակցել, որոնց թվում՝ ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների հարցով խորհրդի անդամ Նիկոլայ Սվանիձեն, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնի կինը՝ Յուլիան, Նեմցովի անվան հիմնադրամի նախագահ Վլադիմիր Կարա-Մուրզա կրտսերը, «Յաբլոկո» կուսակցության նախագահ Նիկոլա Ռիբակովը: Բացի այդ, Նեմցովի հիշատակը հարգել են նաև ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը, Եվրամիության դեսպան Մարկուս Էդերերը, ինչպես նաև ԵՄ երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է 2015 թվականի փետրվարի 27-ին Մեծ Քարի կամրջրի վրա, որտեղ ամեն տարի ոգեկոչման միջոցառում է տեղի ունենում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր