00:00:00

ԻՊ-ի ահաբեկիչները գազատար են պայթեցրել Դեր Զորում

19:29, 27 փետրվար 2021 Աշխարհ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները շաբաթ դիվերսիոն հարձակում են գործել Սիրիայի Դեր Զոր նահանգում գտնվող գազատարի նկատմամբ: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով սիրիական պետական լրատվամիջոցին, հարձակման մասին տեղեկացրել է երկրի նավթի և հանքային ռեսուրսների նախարարությունը: «Խողովակաշարի պայթյունի հետևանքով երկու վայրում բռնկում է տեղի ունեցել, դեպքի վայր են մեկնել հրշեջ ծառայությունները և վերանորոգման հաշվարկները»,- հայտնել են գերատեսչությունից: Աղբյուրը հիշեցնում է, որ հունվարի 19-ին հզոր հրդեհ էր բռնկվել Հոմս քաղաքի գազաբաշխիչ կայանի և նավթավերամշակման գործարանի մոտակայքում, որի պատճառը վառելիքի ցիստեռնի պայթյունն էր եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր