00:00:00

Գանայում ավտոբուսների ճակատային բախման հետևանքով 16 մարդ է մահացել

13:17, 27 փետրվար 2021 Աշխարհ

Գանայի արևելքում առնվազն 16 մարդ է մահացել KIA Granbird երկու ավտոբուսների ճակատային բախման հետևանքով, հայտնում է MyJoy Online լրատվական պորտալը: Վթարը տեղի է ունեցել ուրբաթ՝ Ասաֆո-Աքին քաղաքի տարածքում: Զոհերի թվում կա 13 տղամարդ և 3 կին: Մահացածներից բացի վիրավորվել է ևս մի քանի մարդ: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: Վթարի պատճառը, ըստ նախնական տվյալների, մայրուղու վտանգավոր հատվածում գտնվող ավտոբուսներից մեկի վարորդի անզգույշ վազանցումն էր: Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառներն ու հանգամանքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր