00:00:00

Կիևը որոշել է պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ

12:26, 27 փետրվար 2021 Աշխարհ

Ուկրաինայի կառավարության ղեկավար Դենիս Շմիգալը հանձնարարել է դիտարկել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը: Այս մասին հայտնում է EurAsia Daily լրատվական կայքը՝ հղում տալով «Եվրոպական համերաշխություն» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի հայտարարությանը: Պատգամավորը հրապարակել է իր կոչին Շմիգալի պատասխանը: Փաստաթղթի համաձայն՝ վարչապետը հանձնարարել է արտաքին գործերի նախարարությանը, պետական սահմանային ծառայությանը և էկոնոմիկայի նախարարությանը, քննարկել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ մասնավորապես, Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմին մոտ կանգնած պաշտոնյաների և գործարարների նկատմամբ: Կայքը հիշեցրել է, որ 2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո պաշտոնական Կիևը հրաժարվել է ճանաչել Լուկաշենկոյին որպես պետության օրինական ղեկավար: Ուկրաինան հայտարարել է Բելառուսի դեմ եվրոպական պատժամիջոցներին միանալու պատրաստակամության մասին: Սակայն գործնական քայլեր դեռևս չեն ձեռնարկվել: Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր հարևան հանրապետության դեմ տնտեսական սահմանափակումներ մտցնելու աննպատակահարմարության մասին: Նրա խոսքով՝ Կիևը չի ցանկացել պատժամիջոցներով խեղդել Մինսկին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր