00:00:00

Պուտինը հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի բացառիկ կարողությունների մասին

11:50, 27 փետրվար 2021 Աշխարհ

Ռուսաստանի զինված ուժերը բացառիկ հնարավորություններ ունեն առանձնահատուկ նշանակության և բարդության առաջադրանքներ լուծել: Հատուկ գործողությունների ուժերի օրվա առթիվ շնորհավորանքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այսօր մենք հիմնավոր կերպով կարող ենք ասել, որ Ռուսաստանը, մեր զինված ուժերը բացառիկ հնարավորություններ ունեն հատուկ կարևորության և բարդության խնդիրները լուծելու համար», - ասել է պետության ղեկավարը: Նա նշել է, որ Զինված ուժերում կան «կարծրացած, փորձված մարտիկների», որոնք պատրաստ են «գործել ոչ ստանդարտ իրավիճակում աշխարհի ցանկացած կետում, եթե դա պահանջում են Հայրենիքի և նրա անվտանգության շահերը»: Նրա խոսքով՝ զինծառայողները բազմիցս ապացուցել են դա, «երբ հաղթում էին» ոչ թե թվերով, այլ հմտությամբ», կործանարար հարվածներ հասցնում ահաբեկիչներին, ռիսկի դիմում պաշտպանել խաղաղ բնակիչներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր