00:00:00

ՆԱՏՕ-ն ռուսական «Պանցիր» համակարգն անօդաչուների դեմ «իդեալական զենք» է անվանել

11:26, 27 փետրվար 2021 Աշխարհ

ՆԱՏՕ-ի Ռազմաօդային ուժերի առաջնային փորձի համատեղ կենտրոնը (JAPCC) ռուսական «Պանցիր Ս» զենիթահրթիռային-հրանոթային համակարգերը ճանաչել է որպես ռազմական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի իդեալական միջոց: Ինչպես հայտնում է«Իզվեստիյա» պարբերականը, այս մասին ասված է կենտրոնի զեկույցում: Նշվում է, որ «Պանցիր Ս1»-ը «իդեալական» է փոքր և տակտիկական ռազմական անօդաչու թռչող սարքերի ողջ սպեկտրի դեմ պայքարելու համար, ինչպես նաև թույլ է տալիս փակել հակաօդային պաշտպանության կանոնավոր ստորաբաժանումների` խոշոր և փոքր անօդաչուներին հակազդող հատուկ համակարգերի միջև առկա բացը: Զեկույցում ասվում է, որ «Պանցիր»-ը և անօդաչու թռչող սարքերին հակազդման դրա նման մյուս համալիրները, որոնք տեղակայվել են այլ մարտական համակարգերի հետ համատեղ, «ռազմաճակատի ընկերական ուժերի համար աճող սպառնալիք են և պետք է չեզոքացվեն նախքան դրանց` ռազմական թատերաբեմ մուտք գործելը»: Զեկույցում նշվում է այն հատուկ ուշադրությունը, որով Թուրքիան արձագանքել է սիրիական Իդլիբում գործող միակ «Պանցիր»-ի վերացմանը`« Գարնանային վահան »գործողության շրջանակներում: «Այդպիսի շատ արդյունավետ թիրախների ոչնչացումը (թուրք զինվորականների կողմից. - Խմբ.) գնահատվում էր որպես վճռական պահ գործողության բոլոր նպատակներին հասնելու համար», - ասված է զեկույցում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր