00:00:00

Հայաստանում բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով․ ԵԽ գլխավոր քարտուղար

23:05, 26 փետրվար 2021 Աշխարհ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող իրադարություների վերաբերյալ և կողմերին զսպվածության կոչ արել։ «Ես ուշադիր հետևում եմ մեր անդամ-երկիր Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և հանդարտության, զսպվածության ու պատասխանատվության կոչ եմ անում։ Բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է քննարկվեն և կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ՝ հասարակության քաղաքացիական ներկայացուցիչների մասնակցությամբ ու ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխան։ Եվրոպայի Խորհուրդը մնում է Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության տրամադրության տակ՝ այս հարցում օգնություն ցուցաբերելու համար»,- հայտարարել է Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր