00:00:00

«Այդ հարցը երբեք չի կարող քննարկվել մեր ընտանիքում». Լուկաշենկոն հայտարարել է՝ իրենից հետո իր երեխաներից ոչ մեկը Բելառուսի նախագահ չի դառնա

14:34, 26 փետրվար 2021 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժխտել է շրջանառվող լուրերն այն մասին, ըստ որոնց՝ «ինքը մտադիր է իշխանությունը փոխանցել իր երեխաներին, մասնավորապես՝ իր ավագ որդուն», հայտնում է երկրի ղեկավարի պաշտոնական կայքը: «Այդ հարցը երբեք չի քննարկվել և չի կարող քննարկվել մեր ընտանիքում: Բելառուսում ինձնից հետո իմ երեխաներից ոչ մեկը չի լինի նախագահի պաշտոնում»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, 2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը, ըստ ԿԸՀ-ի, հավաքել է ձայների 80,1%-ը, երկրում սկսվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ: Ընդդիմությունը կարծում է, որ Տիխանովսկայան հաղթել է, և պահանջում է բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ: Նախկին թեկնածուն ընտրություններից անմիջապես հետո մեկնել է Լիտվա: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական հոդվածով գործ է հարուցել՝ իշխանությունը զավթելու կոչերի մասով, Տիխանովսկայան դրա շրջանակներում գլխավոր մեղադրյալն է, նա Բելառուսում և Ռուսաստանում միջպետական հետախուզման մեջ է գտնվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր