00:00:00

«Փաշինյանի կառավարությունը Հայաստանը դեպի կործանում և անդունդ է տանում». Ալիև

14:03, 26 փետրվար 2021 Աշխարհ

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանը դեպի կործանում և անդունդ է տանում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az-ը: «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, նրա ներքին գործն է», - ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը: Ալիևը հույս ունի, որ հայաստանյան ներքաղաքական զարգացումներըւ չեն ազդի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման վրա: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, ստորագրվել էր հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր