00:00:00

«Ժողովուրդ». Ինչպես են Ռուսաստանում վերաբերվում Հայաստանում տիրող վիճակին

13:40, 26 փետրվար 2021 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ռուսական կողմից հնչում են հայտարարություններ, թե անհանգիստ են Հայաստանում տիրող իրավիճակով, սակայն միեւնույն ժամանակ այն համարում են մեր երկրի ներքին գործը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մեկնաբանություն ստանալ ՌԴ խորհրդարանականներից եւ պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Օրինակ՝ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը նշեց. «Տեղի ունեցող իրադարձությունները համարում եմ բացառապես ինքնիշխան Հայաստանի ներքին գործը»: Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել: Իսկ, օրինակ, Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց. «Հայաստանում վերջին իրադարձությունները չեն անդրադառնա ՌԴ-ի հետ նրա հարաբերությունների վրա: Ժողովուրդը այդպես չի ցանկանում, բայց ցանկացած դեպքում այնտեղ երբեք չի գա որեւէ հակառուսական ուժ: Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կարող են Մոսկվային մեղադրել ինչ-որ բանում, բայց Հայաստանի մեծ մասը շահագրգռված է Ռուսաստանի հետ բարեկամությամբ ու համագործակցությամբ»: Հավելենք, որ այստեղ տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել է նաեւ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը եւ ասել, թե անհանգստությամբ եւ ուշադրությամբ են հետեւում այստեղ տեղի ունեցող զարգացումներին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր