00:00:00

Լևոն Տեր–Պետրոսյանի խոսնակի մեկնաբանությունը

19:56, 25 փետրվար 2021

Լևոն Տեր–Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որով, ըստ էության, վերահաստատել է առաջին նախագահի՝ նոյեմբերի 10–ին արած հայտարարության բովանդակությունը։ «Մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նոյեմբերի 10-ին հրապարակած հայտարարությունը՝ այն ներկայացնելով, որպես այսօր արված հայտարարություն: Լրատվամիջոցներին հորդորում եմ ձեռնպահ մնալ ոչ հավաստի տեղեկությունների հրապարակումից, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մասնագիտական անփութություն կամ անպարկեշտություն: Ինչ վերաբերում է նոյեմբերի 10-ի հայտարարության բովանդակությանը, ապա ներկայիս գերլարված իրավիճակում այն ավելի պահանջված է դարձնում քաղաքացիական պատերազմից խուսափելու հրամայականը»,– գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր