00:00:00

«Երևան Սիթիի» ու «Գուդվինի» աշխատակիցներին ստիպել են մասնակցել Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին

19:13, 25 փետրվար 2021

Պետական ապարատն ու օլիգարխների աշխատակիցներին հրահանգվել է դուրս գալ փողոց՝ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկ Սամոյին պատկանող «Երևան Սիթիի» աշխատակիցներին ստիպողաբար ուղարկում են ի աջակցություն Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին, որին հաջորդել է երթը։ Բոլոր նրանք, ովքեր կփորձեն ընդդիմանալ՝ աշխատանքից հեռացվում են։ Նույն իրավիճակն է նաեւ «Գուդվին Բետ» ընկերությունում։ Այստեղ ևս աշխատակիցներին հրահանգվել է դուրս գալ փողոց և գոռալ Նիկոլ վարչապետ։ Նշենք, որ այս ընկերությունը պատկանում է գործարար, «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի բիզնեսով զբաղվող Սերգեյ Մանուկյանին՝ Շինանյութի Սերոժին։ Ավելի վաղ լրատվամիջոցներում եղավ հրապարակում այն մասին, որ ի պաշտպանություն Փաշինյանի սեփական աշխատակիցներին փողոց է հանել նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր