00:00:00

Բաց նամակներով հանդես գայիք, ասեիք՝ գնա՛, ստորագրի՛ էդ թուղթը: Խոստովանեիք ժողովրդի առաջ. Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին

17:16, 25 փետրվար 2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարել է, թե զինվորի հացը գողացողները, զինվորին հաց եւ շոր տվողին, աշխատավարձ բարձրացնողին  մեղադրում են դավաճանության մեջ: «Նրանք երկու տարի մեզ մեղադրում են հող հանձնելու մեջ, բայց ընդամենը երկու օր առաջ «մերժվածը» հրապարակայնորեն, որպես հպարտության նշան հայտարարում է, որ ինքը համաձայնվել է 7 շրջանները հանձնել Ադրբեջանին: Բա որ դուք ամեն ինչ պայմանավորել էիք արդեն, կամ բանակցությունները տարել էիք այնտեղ, որ խոստովանում եք հրապարակային, որ ընդունել եք այդ պայմանները եւ համարում եք, որ դա լավ լուծում է, ինչու՞ էիք մեզ մեղադրում հող հանձնելու մեջ: Բաց նամակներով հանդես գայիք, ասեիք՝ գնա՛, ստորագրի՛ էդ թուղթը: Խոստովանեիք ժողովրդի առաջ, որ բերել ենք եւ այս կետին ենք հասցրել, որ պետք է ամեն ինչ հանձնենք, մեզ էլ ասեիք՝ գնացե՛ք էդ թուղթը ստորագրեք: Մենք ասել ենք, որ  պատրաստվում ենք պաշտպանել մեր երկիրը, մեր արժանապատվությունը եւ մեր հայրենիքը: Եւ մենք հենվել ենք մեր բանակի վրա, հավատացել ենք մեր բանակին»,-հայատարարեց Փաշինյանը, ընդգծելով, որ այսօր էլ հավատում են բանակին: «Ժողովրդը թույլ չի տա, որ բանակին ներքաշեն քաղաքական պրոցեսի մեջ… Երկրում պետք է ժողովրդի իշխանությունը կասկածի տակ չդրվի: Երկիրը բռնության, ապօրինության, սադրանքների, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու բոլոր փորձերը պետք է խստորեն կասեցվեն ԱԱԾ-ի, ոստիկանության եւ ժողովրդի կողմից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր