00:00:00

ՀՀ-ում զարգացումները երկրի ներքին գործն են. ՌԴ ԱԳՆ-ն խաղաղ կարգավորում է ակնկալում

15:50, 25 փետրվար 2021

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: Արա Այվազյանը Սերգեյ Լավրովին տեղեկացրել է հանրապետությունում վերջին զարգացումների մասին: Ռուսական կողմից ընդգծվել է, որ այս իրավիճակը գնահատում են իբրև Հայաստանի ներքին գործը, հույս հայտնում, որ այն կկարգավորվի խաղաղ ճանապարհով: Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր