00:00:00

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. ռուսական կողմում կուտակված է 550 բեռնատար

14:48, 25 փետրվար 2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Տավուշի մարզի ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է (ձնաբուք) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր