00:00:00

Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը. «Կրեմլը տագնապով է հետևում Հայաստանում ստեղծված իրավիճակին»

13:51, 25 փետրվար 2021 Աշխարհ

Կրեմլը տագնապով է հետևում Հայաստանում ստեղծված իրավիճակին, բայց կատարվածը համարում է երկրի ներքին գործ, որը Կովկասում Ռուսաստանի Դաշնության կարևոր և մերձավոր դաշնակիցն է, այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք տագնապով ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացումը: Մենք դա համարում ենք բացառապես Հայաստանի ներքին գործ, որը Կովկասում մեր շատ կարևոր և մերձավոր դաշնակիցն է», - հինգշաբթի ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հինգշաբթի պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և զգուշացրել նրան իր ժողովրդի դեմ ուժ չկիրառել: Փաշինյանը հայտարարել է, որ զինված ուժերի հրաժարականի պահանջից հետո աշխատանքից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Դրանից մեկ օր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Փաշինյանի առաջարկով, աշխատանքից ազատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, որը, ըստ մամուլի հրապարակումների, ծաղրում էր «Իսկանդեր» համալիրների մասին կառավարության ղեկավարի խոսքերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր