00:00:00

Վրաստանի նոր վարչապետը հայտարարել է փոխվարչապետների անունները

13:22, 25 փետրվար 2021 Աշխարհ

Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին եւ ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին Վրաստանի փոխվարչապետներ են դարձել, հայտարարել է նախարարների կաբինետի ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է «Sputnik-Վրաստան»-ը: Փետրվարի 22-ին Վրաստանի խորհրդարանը հաստատեց Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարության նոր կազմը: Նրա նախորդը` Գիորգի Գախարիան, վարչապետի պաշտոնը լքեց երկրում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին` հայտարարելով, որ չի կարող իր թիմի հետ համաձայնության գալ «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալման հարցի շուրջ: «Այսօրվանից մենք երկու փոխվարչապետ կունենանք` պարոն Դավիթ Զալկալիանին եւ Իվանե Մաչավարիանին»,- հինգշաբթի կայացած կառավարության նիստին ասել է Ղարիբաշվիլին: Զալկալիանին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրել է նաեւ Գեորգի Գախարիայի օրոք: Մյուս փոխվարչապետը Մայա Ցկիտիշվիլին էր, ով Գախարիայի հրաժարականից հետո թողեց տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր