00:00:00

Ուկրաինայում ցանկանում են քրեական պատիժ սահմանել ՌԴ-ի հետ համագործակցության համար

12:39, 25 փետրվար 2021 Աշխարհ

Ուկրաինայում  իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորները Գերագույն Ռադայում թշնամու հետ համագործակցելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին 2 օրինագիծ են ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռադայի էլեկտրոնային համակարգի տվյալներին: Առաջին նախաձեռնությունը նախատեսում է պատասխանատվություն  Ռուսաստանի, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Ղրիմի իշխանությունների հետ համագործակցության և նրանց աջակցելու համար: «Համագործակցողներ կհամարվեն այն քաղաքացիները, որոնք հերքել են Ուկրաինայի դեմ զինված ագրեսիայի իրականացումը և նրա տարածքների օկուպացումը կամ հրապարակավ կոչ են արել աջակցել ագրեսորին, համագործակցել օկուպանտների հետ»,-գրել է «Ժողովրդի ծառա» նախագահական խմբակցության ղեկավարի տեղակալ Եվգենիա Կրավչուկը  իր ֆեյսբուքյան էջում: Օրինագծի համաձայն՝ «Ուկրաինայի քաղաքացու կողմից կամավոր սկզբունքով կազմակերպչական կամ վարչական-տնտեսական ֆունկցիաների հետ կապ չունեցող պաշտոնի զբաղեցումը ժամանակավորապես օկուպացված տարածքների ապօրինի իշխանություններում» կպատժվի 12-15 տարվա ազատազրկմամբ: Այն անձինք, որոնք ընտրովի պաշտոններ  կզբաղեցնեն Կիևի կողմից չվերահսկվող տարածքներում կամ կօգնեն  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպմանը, նույնպես կազատազրկվեն: Երկրորդ օրինագիծը «սահմանում է լրացուցիչ իրավական հիմքեր քաղաքական կուսակցությունների, հասարակական, բարեգործական կամ կրոնական կազմակերպությունների, արհմիությունների և հասարակական կազմավորումների լուծարման համար»` Ռուսաստանի կամ Կիևի կողմից չվերահսկվող տարածքների իշխանությունների հետ համագործակցության հիմքով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր