00:00:00

Ավելի քան 130 երկիր չի սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստման արշավը․ ՅՈՒՆԵՍԿՕ

11:13, 25 փետրվար 2021 Աշխարհ

Աշխարհի ավելի քան 130 երկրների բնակիչներ, ներառյալ ամենախոցելիները, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը չեն ստացել: Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, հայտնում է Korrespondent–ը: «Երբ հայտարարվեց պատվաստումների արշավների մասին, աշխարհը թեթևացած շունչ քաշեց: Առանց համերաշխության, մենք հեռու ենք այդ նպատակին հասնելուց: Ավելի քան 130 երկրներ դեռևս պատվաստանյութի մեկ չափաբաժին անգամ չեն ստացել, իսկ ամենախոցելի երկրներն այս պահին անպաշտպան են », - նշել է գլխավոր տնօրենը: Նա մատնանշել է, որ եթե պատվաստանյութերի հետ կապված իրավիճակը չփոխվի, ապա պատվաստանյութերը զարգացող երկրներին հասանելի չեն լինի առնվազն մինչև այս տարվա վերջ: «Այսպիսով, համաճարակը երկար ժամանակ չի հաջողվի հաղթահարել», – եզրափակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր