00:00:00

Ուկրաինացի երիտասարդ գրողը մահացել է չոր ծոմ պահելու հետևանքով

11:36, 25 փետրվար 2021 Աշխարհ

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող բնակարանում հայտնաբերվել է ուկրաինացի երիտասարդ գրող Ադելինա Շելդոնի հյուծված դին: Այս մասին տեղեկացնում է Московский Комсомолец պարբերականը: Նշվում է, որ դեպքի մասին ոստիկանությանը հայտնել է բնակարանի տերը, որում երիտասարդ աղջիկը բնակվում էր արդեն 1 տարի: Նրա խոսքերով՝ վերջին անգամ ինքը մահացածի հետ շփվել է փետրվարի 4-ին: Երկու շաբաթ անց աղջիկը դադարել է պատասխանել զանգերին ու հաղորդագրություններին,  տանտերն էլ որոշել է այցելել նրան: Իրավապահները Ադելինայի մարմնի վրաբռնության հետքերչեն հայտնաբերել: Նրանք ենթադրել  են, որ աղջիկը ուժասպառ է եղել չոր ծոմապահության հետևանքով: Դրա մասին վկայել են բնակարանում սննդի գրեթե լիակատար բացակայությունը, ինչպես նաև այս տեսակի սննդակարգի մասին օրագրի գրառումները: Ադելինա Շելդոնը ծնվել է Օդեսայում: 15 տարեկանից սովորել է Էդինբուրգի համալսարանում ՝ «Բիզնես և տնտեսագիտություն» մասնագիտությամբ: Նա հեղինակել է «Պսակակիրները սագայից» առաջին գիրքը, որը նվիրված է XVII-XVIII դարերի ֆրանսիական թագավորական ընտանիքին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր