00:00:00

Սի Ցզինպինը հայտարարել է Չինաստանում աղքատության դեմ «լիակատար հաղթանակի» մասին

10:51, 25 փետրվար 2021 Աշխարհ

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հայտարարել է երկրում աղքատության դեմ պայքարում «լիակատար հաղթանակի» մասին, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Երկրի ղեկավարի խոսքով՝ աշխարհի առավել խիտ բնակեցված երկրում վերացվել է բացարձակ աղքատությունը: Այսպիսով, վերջին ութ տարիների ընթացքում աղքատության շեմից ցածր ապրող գյուղական համայնքների 98,99 միլիոն բնակիչ դուրս է եկել աղքատությունից: «Բոլոր 832 աղքատ թաղամասերը և 128 հազար աղքատ գյուղերը դուրս են մնացել աղքատների ցուցակից», - ասվում է հաղորդագրության մեջ: Սի Ցզինպինը դա անվանել է «հրաշք», որը «կմնա պատմության մեջ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր