00:00:00

Շվեյցարական լրատվամիջոցը ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն «արտահանման հիթ» է անվանել

20:17, 24 փետրվար 2021 Աշխարհ

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ իսկական արտահանման հիթ է դարձել, գրում է շվեյցարական Neue Zurcher Zeitung պարբերականը: Հոդվածում նշվում են ռուսական պատվաստանյութի ակնհայտ առավելությունները Biontech/Pfizer-ի եւ Moderna-ի նկատմամբ: Մասնավորապես, պարբերականն ուշադրություն է հրավիրում դրա հաստատված արդյունավետության եւ լավ ուսումնասիրված ադենովիրուսային պլատֆորմի հիմքով մշակման վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հաշվի առնելով այն, որ պատվաստանյութի երկու դեղաչափում վիրուսի տարբեր կրողներ են օգտագործվում` դրա արդյունավետությունն ավելի բարձր է, քան AstraZeneca-ի պատվաստանյութից, նշում է հոդվածի հեղինակը: Բացի այդ, պարբերականը շեշտում է պատվաստանյութի մատչելիությունը` մոտ 10 դոլար մեկ դեղաչափի համար: Այս բոլոր առավելությունները ռուսական պատվաստանյութն «արտահանման հիթ» են դարձնում, եզրափակում է հրապարակման հեղինակը: Ավելի վաղ Yahoo News Japan պորտալը հրապարակել էր ճապոնացի վերլուծաբան Կազուհիկո Ֆուջիի հոդվածը կորոնավիրուսի տարբեր պատվաստանյութերի համեմատության վերաբերյալ, որում հեղինակը խոստովանում է ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցի արդյունավետությունը: Ներկայումս «Սպուտնիկ V»-ն գրանցված է նաեւ Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, ԱՄԷ-ում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում, Թունիսում, Հայաստանում, Մեքսիկայում, Նիկարագուայում, Սրպսկայի Հանրապետությունում ( Բոսնիա և Հերցեգովինայի միություն), Լիբանանում, Մյանմարում, Պակիստանում, Մոնղոլիայում, Բահրեյնում, Չեռնոգորիայում, Սենթ Վինսենթում եւ Գրենադիններում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Գաբոնում, Սան Մարինոյում, Գանայում, Ղրղզստանում եւ Գայանայում: «Սպուտնիկ V» պատվաստանյութը Ռուսաստանի առողջապահության նախարարության կողմից գրանցվել էր 2020 թվականի օգոստոսին, այն մշակվել է Գամալեայի էլեկտրաքիմիայի հետազոտական կենտրոնի կողմից: Այս պատվաստանյութն առաջինն էր աշխարհում COVID-19-ի կանխարգելման համար: «Սպուտնիկ V»-ն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների լավ ուսումնասիրված եւ ապացուցված հարթակի վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր