00:00:00

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են 180 տոննա մարդասիրական բեռ Քարվաճառ փոխադրող մեքենաները. ՌԴ ՊՆ

18:26, 24 փետրվար 2021 Աշխարհ

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների միջև բեռնափոխադրումները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: «Սոցիալական կառույցների և բնակելի տների էներգամատակարարման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման նպատակով հումանիտար հարցերով արձագանքման ռուսական կենտրոնի չորրորդ շարասյունը՝ կազմված 25 «ԿամԱԶ» մակնիշի ռազմական մեքենաներից և ուղեկցող մեքենաներից, ավելի քան 180 տոննա բեռ (էլեկտրական սարքավորումներ, երկաթբետոնե կոնստրուկցիաներ և շինանյութեր) է հասցրել Քարվաճառի շրջան»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: Ինչպես նշվում է աջակցությունը հատկացվել է ադրբեջանական կողմին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր