00:00:00

Պուտինը և Լուկաշենկոն որոշել են ակտիվացնել աշխատանքը տնտեսական գերատեսչությունների գծով. Պեսկով

15:47, 24 փետրվար 2021 Աշխարհ

ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են բանակցությունների արդյունքում ակտիվացնել աշխատանքը տնտեսական գերատեսչությունների և հարկային ծառայությունների գծով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հանդիպումը եղել է շատ օգտակար, կառուցողական և անկեղծ: Իհարկե, մեծամասամբ զրուցել են տնտեսական գերատեսչությունների գծով փոխգործակցության ընդլայնման և կատարելագործման մասին»,- ասել է Պեսկովն՝ ընդգծելով, որ ապրանքաշրջանառության ծավալի որոշակի անկում է տեղի ունեցել՝ համավարակով պայմանավորված: Պեսկովն ընդգծել է, որ այդ իսկ պատճառով ղեկավարները որոշել են, որ ներկա պահին պետք է շատ ջանքեր գործադրել այդ անկումը փոխհատուցելու մասին: Հիշեցնենք, որ Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են փետրվարի 22-ին` Սոչիում, այնուհետևա հեռախոսազրույց ունեցել փետրվարի 23-ին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր