00:00:00

«Պուտինի օրակարգում ԱՄՆ ղեկավարության հետ շփումներ դեռևս չկան»․ Կրեմլ

15:26, 24 փետրվար 2021 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ–ի ղեկավարությունների հետ շփումներ դեռևս չկան, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Ոչ, թագաժառանգի հետ մեկ շաբաթ առաջ կայացած զրույցից բացի, դեռևս ոչ մի շփում չի նախատեսվում», - ասել է Պեսկովը: Երկուշաբթի, փետրվարի 15-ին, Ռուսաստանի նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հեռախոսով քննարկել են OPEC+ գործարքի իրականացմանն առնչվող հարցեր:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր