00:00:00

ԳԴՀ կառավարությունը կանաչ լույս կտա Աֆղանստանում Գերմանիայի ռազմական առաքելության երկարացմանը

23:53, 23 փետրվար 2021 Աշխարհ

Գերմանիայի կառավարությունը կանաչ լույս կտա՝ Աֆղանստանում Գերմանիայի ռազմական առաքելությունը մինչեւ 2022 թվականի հունվարի 31-ը երկարացնելու համար, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը: Մարտի վերջին լրանում է մինչեւ 1300 զինծառայողների մասնակցությամբ գերմանական գործողությունների ներկայիս պատգամավորական մանդատը: ԱՄՆ նոր կառավարությունը դիտարկում է թալիբների հետ 2020թ. կնքված համաձայնագիրը, որը մինչ մայիսի 1-ը օտարերկրյա զորքերը դուրս բերելու կոչ է պարունակվում։ Կրամպ-Կարենբաուերը նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի զորքերի շուտ դուրսբերումը կարող է սպառնալիքի տակ դնել աֆղանական կառավարության եւ «Թալիբան» շարժման միջեւ խաղաղ բանակցությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր