00:00:00

Հունաստանն ու ԱՄՆ-ն Կրետեի հյուսիսում զորավարժություններ են անցկացնում

15:46, 23 փետրվար 2021 Աշխարհ

Հունաստանն ու Միացյալ Նահանգները Կրետեի հյուսիսում համատեղ զորավարժություններ են անցկացնում, հայտնում է Greek City Times-ը։ «Այս համատեղ զորավարժությունը գործնականում ցույց է տալիս պաշտպանության և անվտանգության ապահովման գործում Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում երկու երկրների զինված ուժերի կարևոր դերը, միևնույն ժամանակ կարևորում է երկու երկրների միջև ամրապնդվող կապերը»,- ասվում է Ազգային պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ: Ամերիկյան զինուժի հրամանատար Թոմաս Ռալսթոնն ասել է․ «Այս հնարավորության հիմքում ընկած է ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Հունաստանի հետ տասնամյակների համագործակցությունը, որպեսզի մենք կարողանանք վստահելի ուժ լինել, որը կարող է զսպել և պաշտպանել մեր շահերն անվտանգության ավելի բարդ միջավայրում»: Ավելին, ԱՄՆ-ն և Հունաստանը երեքշաբթի երեկոյան համատեղ օդային զորավարժություն կանցկացնեն Քսանթիում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր