00:00:00

ԱՄՆ-ում ձերբակալվել է նարկոբարոն Թզուկի կինը

13:48, 23 փետրվար 2021 Աշխարհ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է Խոակին Գուսման Լոերայի` Էլ Չապո Թզուկ Էլ Չապո (թզուկ) մականվամբ նարկոբարոնի կնոջ` Էմմա Կորոնել Աիսպուրոյի ձերբակալության մասին: Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում, փոխանցում է «Գազետա»-ն: Հայտարարության մեջ նշվում է, որ Էմմա Կորոնել Աիսպուրոն ձերբակալվել է Վիրջինիա նահանգում` Վաշինգտոն Դալլեսի միջազգային օդանավակայանում: Նախարարության տվյալներով` նա կասկածվում է միջազգային թմրանյութերի վաճառքում ներգրավվածության մեջ: Բացի այդ, կինը կասկածվում է տարիներ առաջ իր ամուսնուն բանտից փախուստի գործում օգնելու մեջ: Գերատեսչությունը պարզաբանում է, որ արդեն վաղը 31-ամյա Աիսպուրոն պետք է ներկայանա դատական ​​նիստին, որը տեղի կունենա տեսակապի միջոցով: 2019-ի հուլիսին ԱՄՆ դատարանը որոշում էր կայացրեց Չապոյի գործով` ցմահ ազատազրկման դատապարտելով նրան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր