00:00:00

Բաղդադի «կանաչ գոտին» հրթիռակոծվել է

13:06, 23 փետրվար 2021 Աշխարհ

Երկու հրթիռ է ընկել Բաղդադի պաշտպանված «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանատներ և կառավարական շենքեր: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը: Նշվում է, որ հրթիռներից ոչ մեկը ավերածություններ չի պատճառել: «Իրաքի ՆԳՆ-ի աղբյուրը տեղեկացրել է, որ գնդակոծման ընթացքում ԱՄՆ դեսպանատան տարածքում հնչել են ազդանշաններ, սակայն հրթիռի հարվածի ստույգ վայրը դեռ պարզված չէ», - ասված է հայտարարության մեջ: Գործող խմբավորումներից որևէ մեկը դեռ չի ստանձնել գնդակոծման պատասխանատվությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր