00:00:00

Իրանն ու Ադրբեջանը վերսկսում են Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցումը

20:41, 22 փետրվար 2021 Աշխարհ

Իրանն ու Ադրբեջանը վերսկսում են հիդրոէլեկտրակայանների կառուցումը, հայտնում է Sputnik-Ադրբեջանը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին: Երկու երկրների կառավարությունները հավանություն են տվել Արաք գետի վրա «Խուդաֆերին» եւ «Գըզ Գալասի» հիդրոէլեկտրակայանների կառուցման շարունակմանը: Ենթադրվում է, որ այս կայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ներուժը կկազմի 280 մեգավատ/ժամ: Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հիդրոէլեկտրակայանների կառուցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին դեռեւս 2020-ի դեկտեմբերի վերջին խոսել էր Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդեկանիանը: Իրանն ու Ադրբեջանը 4 տարի առաջ համաձայնագիր էին ստորագրեել «Խուդաֆերին» եւ «Գիզ Գալաս» ՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման հանձնման մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր