«Քանի՞ զոհ ենք մենք ունեցել Արցախյան երկրորդ պատերազմում, քանի՞սն են ստացել հաշմանդամության աստիճաններ, ՀՀ տարածքից քանի՞ հազար քառակուսի մետր ենք կորցրել: Այս հարցերին պատասխանելու փոխարեն գերագույն գլխավորի կոչումը իրենով արած անձը կառավարության նիստերը անցկացնում է ժպիտով, հումորով, ծափ ու ծիծաղի տրամադրությունով, կարծես մոռացել է մեր մի քանի հազար զոհերի մասին, այն մասին, որ Արցախի 75 տոկոսը մերը չէ»,-ասաց նա։
Նա նշեց, որ այսօր մենք պետք է պատասխանենք մեկ հարցի. «Մենք ուզո՞ւմ ենք ունենալ այնպիսի իշխանություն, որը մաս-մաս վաճառում է Սյունիքը, որը աճուրդի է հանել Հայաստանը։ Այսօր մեր պայքարը հայրենիքի փրկության համար է և ուրեմն բոլորս միասին մեկ բռունցք դարձած պայքարենք և փրկենք Հայաստանը, ունենանք առանց Նիկոլ Հայաստան»,–ասաց նա: