00:00:00

Կարգազանց վարորդների մեքենաներ են տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)

21:07, 26 ապրիլ 2018 Իրավական

Ապրիլի լույս 26-ի գիշերը ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Արդյունքում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 18 ավտոմեքենա, որոնք եղել են առանց հաշվառման համարանիշերի։ Ապրիլի լույս 25-ի գիշերվա ուժեղացված ծառայության ընթացքում էլ պահպանվող հատուկ տարածք էր տեղափոխվել 17 ավտոմեքենա։ Բացի համարանիշերը հանելուց վարորդներից ոմանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ, կոպտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Կարգազանց վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Ի դեպ, և՛ ճանապարհային ոստիկանություն, և՛ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, և՛ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն դիմում են բազմաթիվ քաղաքացիներ՝ վերջին օրերին երթևեկության կանոնները կոպտորեն խախտող վարորդներին կարգի հրավիրելու պահանջով։ Ճանապարհային ոստիկանությունը լինելու է հետևողական և խիստ։ Ուժեղացված ծառայությունն իրականացվելու է պարբերաբար։ Հարգելի վարորդնե՛ր, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները․ դրանք բխում են մեր իրավագիտակից հասարակության շահերից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր