00:00:00

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ եւ ներկայացրել պատերազմից հետո ստեղծված իրավիճակը

18:49, 22 փետրվար 2021 Աշխարհ

Փետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու գործընթացներին առնչվող հարցերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր