00:00:00

Արաբական պաշտպանական հիմնադրամը կպատվիրի Ռուսաստանից 200 թեթեւ ուղղաթիռ եւ անօդաչու սարք

23:51, 21 փետրվար 2021 Աշխարհ

ԱՄԷ-ի Tawazun պաշտպանական զարգացման եւ անվտանգության հիմնադրամը պատրաստվում է պատվիրել ռուսական արտադրության 200 թեթեւ ուղղաթիռ եւ անօդաչու սարք, լրագրողներին հայտնել է «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: «Բացի ֆինանսական ներդրումներից արաբական գործընկերներն արդեն դարձել են ապագա արտադրանքի հիմնական պատվիրատուները. ձեռք է բերվել պայմանավորվածություն VRT500 100 թեթեւ ուղղաթիռների եւ VRT300 100 անօդաչու սարքերի մատակարարման մասին՝ սկսած 2023 թվականից»,-ասել է Չեմեզովը: Ի սկզբանե գործարքը նախատեսվում էր ավարտել 2020 թվականի առաջին եռամսյակում: Կիրակի «Ռոստեխի» ղեկավարը նշանակել է նոր ժամկետ՝ այս տարվա առաջին կիսամյակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր