00:00:00

Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութը

18:25, 20 փետրվար 2021 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ ռուսական երրորդ պատվաստանյութը՝ «ԿովիՎակ»-ը, որը ստեղծվել է Չումակովի անվան իմունակենսաբանական պատրաստուկների հետազոտության և զարգացման դաշնային գիտական կենտրոնում: Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: «ԿովիՎակ»-ի առաջին 120 հազար դեղաչափերը շրջանառության մեջ կմտնեն մարտի կեսերին: Վարչապետի գնահատմամբ՝ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը բավական հաջող է ընթանում: Նա նկատել է, որ նոր պատվաստանյութի արտադրությունը չպետք է նվազեցնի մյուս երկուսի արտադրման տեմպերը: Միշուստինն ընդգծել է, որ Ռուսաստանն այսօր միակ պետությունն է, որն ունի երեք պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Կորոնավիրուսի դեմ ՌԴ-ում գրանցված մյուս երկու պատվաստանյութերն են «Սպուտնիկ V»-ն և «ԷպիՎակԿորոնա»-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր