Համահայկական հիմնադրամից անհետացել է 11 միլիոն դոլար գումար։ Այս մասին գրում է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։
«Պատերազմի օրերին երբ աշխարհասփյուռ հայությունը գումար էր փոխանցում Հայաստան հիմնադրամին, այդ գումարները հետագայում պարզվեց որ ծախսվել են ոչ նպատակային։ Այսինքն, գումարները հավաքվել են, հետո իբր պարտքով տրվել է Կառավարությանը, պատերազմի կարիքների հետ կապված ծախսեր անելու համար։ Այդ օրերին, պարզվում է գտնվել են նաեւ անձինք որոնք ցանկացել են նաեւ փող աշխատել պատերազմի վրա։ Երեկ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում հայտնեց որ կատարվել են գնումներ ոչ Պաշտպանության նախարարության կողմից, այլ ուղիղ Կառավարությունն է այդ գնումները արել, այն էլ մի քանի անգամ թանկ գներով, զրահաբա։ Խոսքը զրահաբաճկոնների մասին է։ Զրահաբաճկոնները գնվել են մեծ քանակի եւ շատ անգամ բարձր գներով։
DEJAVU-ի տեղեկություններով, պատերազմի օրերին, այդ գործարքները համակարգել են եւ «քավորություն են» արել 4 հոգի՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը «Շիշ բռնողը», կառավարության աշղեկ Էդուարդ Աղաջանյանը «DJ Էդո», Անդրանիկ Քոչարյանը եւ նախարար Հակոբ Արշակյանը։ Այս 4 կերպարները պատերազմի օրերին իբր նախաձեռնում են պատերազմի կարիքների համար գնումների գործընթացնր, որը անում են Հայաստան հիմնադրամից ստացված գումարներով, շրջանցելով ՊՆ-ը, իսկ նպատակն է լինում որքան հնարավոր է փող աշխատել։