00:00:00

Արտակարգ դեպք Երեւանում. ճապոնացին փորձել է ցած նետվել «Հաղթանակ» կամրջից

15:06, 01 մարտ 2018 Պատահարներ

Երեկ՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում մի խումբ քաղաքացիներ մոտեցել են Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողներին, ովքեր ծառայություն են կատարելիս եղել «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ և տեղեկացրել են նրանց, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել, հայտնում է shamshyan.com-ը։ Ոստիկանները կարողացել են ինքնասպանության փորձ կատարեղ քաղաքացուն հետ բերեն կամրջի վտանգավոր եզրագծից և նրան, ինչպես նաև նրա հետ այնտեղ գտնվող ընկերոջը տեղափոխեն Ոստիկանության Կենտրոնական բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարողը Ճապոնիայի քաղաքացի, Յոկոսա քաղաքի Դադոդայ թաղամասի բնակիչ, 48-ամյա Էմին Օտային է, իսկ նրա հետ եղած ընկերը նույն քաղաքի բնակիչ, 38-ամյա Ակինորի Օտային է։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրասսվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր